Եւ վերջապես, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ, ա՛յն խորհեցե՛ք: Ամենակալ Աստված, Ամենապաշտելի, Ամենաբարեգութ, Ամենափրկիչ Հիսուս Քրիստոս Քո Սիրով և խաղաղությամբ ,
Փրկությամբ և Ողորմությամբ լցրու մեր օրերը՝ գիշերներն ու այգաբացները, ցերեկներն ու երեկոները և մեր ողջ կյանքն ու էությունը. Հոգ մի՛ արեք, այլ աղոթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն:Եւ Աստծո խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր ս րտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով: