Գիտեք, որ օրեր առաջ կատարվեց աներևակայելի ծանր մի դեպք։ Երտասարդ մայրիկը իր նորածին փոքրիկին տարել ու թողել էր եկեղեցու բակում՝ հուսալով, որ նրա համար բարեկեցիք ապագա կապահովվի․․
Բնականաբար, ոչ ոք չի կարող ողջունել նման արարքը՝ անկախ պատճառներից, բայց մարդկանց ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ երեխան շատ խնամված էր ու զգացվում էր, որ մայրիկը անտարբեր չէր գտնվել, այլ, երևի թե, ուներ անլուծելի հարցեր․․
Ինչևէ, մի կողմ թողնելով մոր պահը, անդրադարնանք, թե ով էր արդյոք այդ նորածնի հայրը, որտեղ էր նա, ու ինչու էր թողել, որպեսզի կատարվի նման ծանր միջադեպ․․
Ըստ համացանցում առկա տեղեկությունների, կինը միայնակ էր, ու չուներ ամուսին իր կողքին, իր թիկունքին կանգնած։ Սակայն, դա չի ազատում այդ հայր կոչվածին, որպեսզի վերջինս կատարեր իր պարտակություններն ու չթողներ նման բան կատարվեր։ Աստված թող դատավոր լինի․ կարևորը, որ մայրիկը գտնվել է, ու հանրության կողմից նրան շատ աջակցության՝ թե սոցիալապես ու թե նաև հոգեպանական օգնություն են առաջարկել