Մտա տուն ու հանկարծ խոհանոցից լսվեց կնոջս ու զոքանչիս ձայները․ Պատահական լսեցի նրանց զրույցը ու էդ օրվանից ամեն ինչ փոխվեց․․․Ուրբաթ օր էր: Սովորաբար էդ օրը շուտ էինք վերջացնում, բայց ես չէի ուզում տուն գնալ: Զոքանչս գալու էր, առավոտյան կինս ասաց: Մտածեցի մտնեմ արագ տուն, բարևեմ ու ինչ որ պատրվակով դուրս գամ:
Կնոջս մայրը ինձ չէր հավանել ու մինչև հարսանիքը աղջկան ամեն կերպ համոզում էր հետ կանգնել ինձ հետ ամուսնանալու մտքից: Բայց մենք աամուսնացանք ու ես աշխատում էի ամեն գնով խուսափել նրա հետ հանդիպումներից: Մտա տուն ու լսեցի կնոջս ու նրա մոր զրույցը: Նրանք չնկատեցին, որ ներս եմ մտել: Կինս ասում էր.
-Դե ահա, նա գիտի, որ դու եկել ես ու չի ցանկանում տուն գալ, հիմա կգնա, ընկներների հետ կխմի ու կգա:
Մամ, ես իզուր, էն ժամանակ քեզ չլսեցի ու սրա հետ ամուսնացա: Չէի պատկերացնում, որ կյանքս սենց կդասավորվի: Մտաածեցի, որ զոքանչս կսկսի նորից արհամարհանքով խոսել իմ մասին: Բայց նրա խոսքերից ապշած մնացի.
-Լսիր, աղջիկս, առաջին հերթին հարգանքով խոսիր քո ամուսնու մասին, չէ՞ որ նա քո երեխայի հայրն է, քո ամուսինն է: Նա լավ, հոգա տար հայր է, նաև հոգատար ամուսին է: Դու պարտավոր ես նրան հարգել, անկախ ամեն ինչից: Եթե այսօր չի կարողանում շատ գում ար աշխատել, դա չի նշանակում, որ չի ցանկանում: Գիտես, մեր օրերում դժ վար է լավ գումար վաս տակել: Նա քեզ չի նեղացնում, կատ արում է, քո բոլոր ցանկությունները:
Ուրիշ կանանց հետևից չի վազում: Ուրեմն գնահատիր այն լավը, որ նրա մեջ կա: Այո, նախքան ամուսնանալդ ես փորձում էի քեզ հետ պահել նրա հետ ամուսնանալու մտքից, բայց նա այսօր քո ամուսինն է: Դուք երկուսդ ձեր ընտանիքի սյունն եք, եթե սյուներից մեկը ճոճ վի, ընտանիքը կփլուզվի, դու դա՞ ես ուզում քո դստեր համար: Սիրիր և հարգիր ամուսնուդ: ԵՍ լուռ դուրս եկա տնից, զոքանչիս խոսք երը ջերմությամբ լցրին իմ հոգին: Մտա մոտակա խանութը, տորթ գնեցի ու գնացի տուն սիրելի զոքանչիս հետ թեյ խմելու: