Հարսանիքիս օրը բոլորը ծիծաղում էին մամայիս բարբառի վրա, բայց մերոնք նենց նվեր տվեցին, որ սաղի բերանները բաց մնացին

Հարսանիքիս օրը բոլորը ծիծաղում էին մամայիս բարբառի վրա, բայց մերոնք նենց նվեր տվեցին, որ սաղի բերանները բաց մնացին

Մամաս ու պապաս գյուղում են ապրում։ Շատ մեծ սր տի տեր մարդիկ են։ Չեմ ասում նրա համար, որովհետև իմ ծնողներն են, իրանք իրոք շատ լավ մարդիկ են։ Մամաս սոված մարդ տեսնի կբերի նենց լավ կուտի, կխմացնի, կճանապարհի, որ հավեսդ կգա։ Առատաձեռն մարդիկ են ու շատ կուտակող, ես վստահ էի, որ հաստատ մի լավ բանի կհասնեն։ Ես ամուսնացա 24 տարեկանում Երևանցի մի տղայի հետ։ Հարսանիքիս օրը հավաքված էին քաղաքի ամենաժամանակակից մասսան։ Կար մի քիչ քաղքենիություն, որը ինձ դուր չէր գալիս։ Մամաս ու պապաս նորմալ շորերով եկել էին, բայց երևում էր, որ գյուղից էին՝ բարբառով էին խոսում։

Ես հաճախ նկատում էի, ոնց են ծիծաղում մամայիս խոսելու վրա։ Եկավ նվերները հանձնելու ժամանակը և բոլորը հերթով մոտեցան մեզ բացի իմ ծնողներից։ Մեզ նվերներ էին բերել ոսկի մատանիներ, բռասլետ, 100 դոլլարանոցներ և այլն։ Ես սպասում էի, որ մայրս ու հայրս էլ նման մի բան են նվիրելու, բայց նկատեցի, որ նրանք չեն մոտենում մեզ։ Հանկարծ լսեցի, թե ինչպես մարդուս ընկերոջ կնիկը բարձր ծիծաղալով ասեց․ -Էս հարսի մերն ու հերը խի նվեր չեն տալի՞ս, երևի ոչխար են նվեր բերել։ Նրանց սեղանը սկսեց հռհռալ։
Մեկ էլ թամադան հայտարարեց, որ հիմա մենք կստանանք երեկոյի ամենամեծ նվերը իմ ծնողների կողմից։ Ես ոչմիբանից տեղյակ չէի։ Ես վա խենում էի խայտառակվեի։ Մեկ էլ թամադան ասեց, որ ծնողներս տուն են նվիրում մեզ, 140քմ-անոց, քաղաքի կենտրոնում և ծնողներս բանալին մեզ հանձնեցին։ Ես ուրախությունից լա ց եղա։ Էս նվերից բոլորի բերանները բաց էին մնացել։