Ինչպես անել, որ ելակը, բալը և ցանկացած այլ հատապտուղ մուրաբայի մեջ մնան ձիգ ու ամբողջական

Կիսվում եմ առանց ավելորդ ջանքերի պատրաստվող մուրաբայի բաղադրատոմսով: Երկար եփելու, մի քանի անգամ եռացնելու կարիք չկա, սակայն ստացվում է համեղ ու օգտակար:

Կանանց մեծամասնությունը անհամբեր սպասում է, թե երբ է սկսվելու հատապտղի սեզոնը, որպեսզի անցնեն մուրաբաներ պատրաստելուն: Ասենք ավելին, շատերը մեծ հաճույք են ստանում մուրաբա եփելու գործընթացից: Այս բաղադրատոմսն էլ ավելի հաճելի կդարձնի այդ գործը:

Համաձայնեք, ձմռանը անչափ հաճելի է բացել մուրաբայով բանկան ու զգալ ամռան համը…

Անհրաժեշտ բաղադրիչներ.

1կգ հատապտուղ
1կգ շաքարավազ
4ճ.գ. կիտրոնի հյութ (բալին ավելացնել պետք չէ)
Պատրաստման եղանակ.

Հատապտուղները լվանալ ու շաքարավազ լցնել, մի քանի ժամով ուղարկել սառնարանը, որ հյութ դուրս տա:

Դնել թույլ կրակին, խառնել՝ մինչ եռալը, ավելացնել կիտրոնի հյութ և եփել ուղիղ 5 րոպե՝ ընթացքում հանելով փրփուրը:

Տարաները ստերիլիզացնել, տաք մուրաբան լցնել մեջը և փակել կափարիչով:

Տարաները շուռ տալ և փաթաթել ծածկոցով՝ մինչ լիարժեք սառելը: Պահել սառը տեղում:

Այսպես կկարողանաք պատրաստել այնպիսի մուրաբա, որը չի փչանա, չի շաքարակալի:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը