Այս միջոցի շնորհիվ անգամ սովորական շամպունը կդառնա օգտակար և կախարդական․

Մազերը լվանալիս շամպունին ավելացրեք A, B, PP, C, B12, P6 վիտամիններ ամպուլներով: Ամպուլներում առկա վիտամինները պետք չէ ավելացնել շամպունի մի ամբողջ շշի մեջ, քանի որ իմաստ չի լինի, վիտամին C-ն, օրինակ, օդում կարելի է ասել ապրում է ընդամենը 20 րոպե։

Լվանալուց առաջ շամպունը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք վիտամինները, խառնեք և լվացեք ձեր գլուխը։

Երկրորդ անգամ փրփրեցնելու ժամանակ շամպունը մազերին թողեք 5 րոպե, ապա լվացեք տաք ջրով։

Առաջին անգամից հետո դուք կնկատեք, որ մազերի ծավալը զգալիորեն մեծաել է, և մազերը սկսել են շատ ավելի քիչ թափվել: