Կինս իմ առաջ պայման է դրել՝ կա՛մ ինքը, կա՛մ ծնողներս․․․Հայտնվել եմ 2 սարի արանքում, մի կողմում սիրելի կնս է, մյուս կողմում ծնողներս, չգիտեմ ինչ անեմ

Կինս իմ առաջ պայման է դրել՝ կա՛մ ինքը, կա՛մ ծնողներս․․․Հայտնվել եմ 2 սարի արանքում, մի կողմում սիրելի կնս է, մյուս կողմում
ծնողներս, չգիտեմ ինչ անեմ։Մենք արդեն 3 տարի է, ինչ ամուսնացել ենք։ Կինս բարդ բնավորություն ունի: Ծնողներս ապրում են
մեզանից քիչ հեռու և բացի մեզնից, նրանք ուրիշ հարազատներ չունեն։

Մենք ապրում ենք առանձին, բայց նրանք պարբերաբար իրենց օգնությունն են առաջարկում տարբեր հարցերում, սակայն կինս ան-
ընդհատ մերժում է։Երբեմն նրանք մեզ հրավիրում են միասին ինչ-որ տեղ գնալ և ընտանեկան ժամանց անցկացնել, բայց ես մենակ
եմ գնում, քանի որ կինս չի ցանկանում գալ մեզ հետ միասին, իսկ ես ստիպված ծնողներիս պատճառաբանում եմ, թե ինչու կինս չի
կարողացել մեզ հետ գնալ:

Կինս ասում է, որ ծնողներս չպետք է խառնվեն մեր կյանքին, բայց խնդիրն այն է, որ նրանք չեն խառնվում, նրանք պարզապես փոր-
ձում են ցույց տալ իրենց սերն ու հոգատարությունը: Այս ամենի պատճառով կնոջս հետ վիճաբանություններ են լինում։ Նա ինձ չի
արգելում տեսնել ծնողներիս, բայց ոչ մի կերպ չի ցանկանում շփվել նրանց հետ։Ուզում եմ նշել, որ մայրս նրան ոչ մի վատ խոսք չի
ասել, նա շատ է սիրում կնոջս։

Այս ցուցակի մեջ են ոչ միայն ծնողներս, այլև ընկերներս։ Անընդհատ ասում է, որ ես չեմ հարգում նրան, և ընկերներիս շահերն ինձ
համար ավելի կարևոր են, քան մեր ընտանիքինը: Ասում է, որ այլևս չի ուզում տեսնել իմ ընկերներին ու նրանց կանանց:Չգիտեմ, թե
ինչ անեմ։ Ես ուզում եմ փրկել ամուսնությունս, բայց նա ասում է, որ ես պետք է փոխվեմ, և որ ինքը ճիշտ է ամեն հարցում:

Ես ուզում եմ, որ մեկը բացատրի նրան, որ խելացի կանայք չեն ստիպում իրենց ամուսիններին ընտրություն կատարել իրենց և ծնող
ների միջև: Ես շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա իր սխալը և չի դրդի ինձ ամուսնալուծության։