Զարմանում եմ, ոնց կարա մայրը ջոկողություն դնի իր եերեխաների մեջ․․․Մայրս միայն քրոջս մասին ա մտածում, իսկ իմ վրա կարելի ա ասել թքած ունի

Զարմանում եմ, ոնց կարա մայրը ջոկողություն դնի իր եերեխաների մեջ․․․Մայրս միայն քրոջս մասին ա մտածում, իսկ իմ վրա կարե
լի ա ասել թքած ունի։Ես 13 տարեկան էի, երբ մամաս ու պապաս բաժանվեցին: Ես մնացի մորս հետ, բայց շատ կուզեի հորս հետ
մնայի:

Մամայիս հետ լեզու չէինք գտնում: Մամաս միշտ քրոջս էր պաշտպանում: Իսկ պապաս ինձ միշտ լավ էր վերաբերվում: Պապաս ա-
մեն ինչում օգնում էր, ֆինանսավորում էր: Ես ընդունվեցի համալսարան ու տեղափոխվեցի հանրակացարան: Առանց քրոջս ու մորս
կյանքս ավելի լավ ու հանգիստ էր։

Համալսարանն ավարտելուց հետո լավ աշխատանք գտա։Բայցտեղի ունեցավ անդա ռնալին: Ես կորցրի հորս։ Ու ինձ համար սկսվե
ցին դժ վարին օրեր: Իմ հիմնական նպատակը բնակարանի համար գումար վաստակելն էր, որպեսզի անկախ լինեմ մորիցս։ Ես չէի
ուզում ապրել նրա հետ։

Ես դուրս ելա կաշվից, որպեսզի փակեմ բնակարանի վարկը և հասա իմ նպատակին:Այժմ ես ունեմ երկու սենյականոց գեղեցիկ բնա
կարան։ Քույրս ամուսնաց ավ և երկու երեխա ունեցավ։ Ապրում էին վարձով, հետո տեղափոխվեցին հանրակացարան: Մամայիս
գլխո ւմ մի միտք ա ծագել:Նա ցանկանում ա իրա բնակարանը զիջել քրոջս, իսկ ինքը տեղափոխվի ինձ մոտ։

-Դու քո մորը փողոցում չես թողնի, այնպես չէ՞, — ասեց մայրս:

-Կթողնեմ, մի հրաժարվիր քո բնակարանից և չես հայտնվի փողոցում, քեզ ոչ ոք չի խնդրել Մայր Թերեզա լինել։ Քույրս և նրա ընտա-
նիքը իմ խնդիրը չեն։ Ես ուղղակի դուռը շրխկացրեցի մորս դեմքին։ Մտածում եք զղ ջում եմ արածիս համար: Ո՛չ։