Երբ զբաղվում եք դետոքսիկացիայով և օրգանիզմի մաքրմամբ, այն ամենը, ինչ դուք ընդունում եք պետք է Ձեր օրգանիզմը հագեցնի անհրաժեշտ բնական նյուրթերով և հեռացնի տոքսինները։ Ըմպելիքը, որ մենք կներկայացնենք ձեզ այսօր, առավել արդյունավետ է, քան դեղերը, որոնք հալում են ճարպերը և հեռացնում տոքսիններ։
Հանգստյան օրերը կատարյալ ժամանակ է այս դիետան սկսելու համար։ Դուք պետք է ուտեէ բանջարեղեն (լոլիկ) և ձավարեղեն, որոնք հարուստ են լիկոպեններով և բարելավում ու բարձրացնում են մաքրման էֆեկտիվությունը։
Քաշը նվազեցնող ըմպելիք
1 թեյի գդալ կոճապղպեղ
1 թեյի գդալ տաքդեղ
1 ճաշի գդալ թխկու օշարակով
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
300 մլ ջուր
Լցրեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ, խառնեք և ընմելիքը պատրաստ է: Դուք կարող եք ստանալ լավագույն արդյունք, եթե խմեք երեկոյան՝ քնելուց առաջ:
Հրաշք ըմպելիք, որը խթանում է նյութափոխանակության լավացմանը
6 սառույցի խորանարդեր
500 մլ ջուր
4 պճեղ սխտոր
2 լոլիկ
6 ճաշի գդալ կիտրոնի հյութ (թարմ քամած կիտրոնի)
Պատրաստման եղանակը
Այս ըմպելիքը նույնն է, ինչպես նախորդը, դուք միայն պետք է լցնեք բաղադրիչները բելնդերի մեջ և խառնեք դրանք մի քանի վայրկյան: Պետք է խմել մինչև նախաճաշ:
Դուք պետք է խմեք մեծ քանակությամբ կանաչ թեյ այս երկու օրերի ընթացքում (առանց շաքարի)։ Դուք նաև պետք է օգտագործեք հատիկավորներ և բանջարեղեն: