Երբ տեսա ,թե սկեսուրս 4 նարինջից ինչքան շատ հյութ է ստանում ,որոշեցի որ ել էլ նույն ձև պետք է անեմ . Դուք էլ փորձեք.

Պատրաստման եղանակը և բաղադրիչները.

4 նարինջը լավ լվանալ, լցնել եռման ջրով, չորացնել, դնել սառցախցիկը 2 ժամով, ցանկալի է՝ գիշերը։

Կտրել փոքր կտորներով և անցկացնել աղացով։ Ստացված զանգվածը լցնել երեք լիտր սառը եռացրած ջրով, թողեք եփվի մոտ 10 րոպե։

Քամում ենք քամոցով, այնուհետև քամում 5 շերտով ծալած շորով։

Ստացված հյութին ավելացրեք ևս 6 լիտր ջուր, 1 կգ շաքարավազ և 30 գ կիտրոնաթթու, ամեն ինչ խառնեք և թողեք եփվի մոտ մեկ ժամ։

Արդյունքը 9 լիտր համեղ նարնջի հյութ է։

Քամելուց հետո մնացածից կարելի է մուրաբա պատրաստել՝ ըստ ճաշակի ավելացնելով շաքարավազ և կիտրոնաթթու, եփել միկրոալիքային վառարանում փակ կափարիչի տակ երեք չափաբաժնով 5 րոպե՝ երբեմն խառնելով։

Վայելե՛ք։