Երևան, «Հայրենիք» կինոթատրոն-1980 թ․, շատերի առաջին ժամադրության վայրը

Այս գեղեցիկ և միևնույն ժամանակ նաև հատկանշական շենքի՝ Հայրենիք կինոթատրոնի հետ ասես շատերն ունեն իրենց ջերմ հիշողությունները, ինչն էլ ի դեպ չի դադարել նաև մինչ օրս հիշողության նման ուղեկցել բոլորիս։


Շենքն իհարկե այժմ նույնպես կա, սակայն շատ այլ մշակութային կառույցների պես այն ևս չի գործում և ինքնահոսի է մատնված։

Շուրջ երկու տարի է, ինչ նրա սյուներից մի փոքրիկ հատված քանդվել էր և տևական ժամանակ այն ինքնահոսի մատնվեց, մինչ սկսեցին երկար ժամանակ անց նոր վերանորոգման աշխատանքներ իրականացնել։

Այժմ իհարկե նրա արտաքին տեսքն իր նախկին վիճակին է, սակայն ներսում միայն անապաստան կենդանիների միակ վայրն է այն դարձել։

Այդ ամենին կից կան իհարկե նաև այլ հանրային վայրեր, որոնք մինչ այժմ շարունակում են գործել, սակայն շենքի հենց այդ հատվածն այնքան էլ բարվոք վիճակում չէ։

Համեմատականներ տանելով, սակայն իր նախկին վիճակի հետ կարելի է միայն ջերմ հիշողություններ վերապրել, թե որքան զույգեր են իրենց ջերմ սիրո խոստովանությունն արել հենց այդ պատերի ներսում, որքան սրետեր են միավորվել հենց այդ հանրային վայրում, որտեղ բոլորին միմյանց էր կապում հենց սերը։

Սիրո և ջերմության գլխավոր պատճառներից մեկն էր ասես այս կինոթատրոնը, որը, սակայն տևական ժամաննակ անց բոլորովին այլ ճակատագիր ունեցավ։