Լավ, էսքան անդաստիարակն, չար ու անշնորհք կարելի՞ է լինել, որ իմ հարսն ա։ Ախր ես իրեն ի՞նչ եմ արել բացի լավից, որ հիմա էսպես է ինձ պատասխանում։
Միշտ եմ զգացել, որ ինքն իմ հանդեպ ընդհանրապես լավ տրամադրված չի, բայց էս անգամ արդեն ամեն բան պարզ դարձավ։ Ուրեմն՝ էն օրը քրոջ հետ նստած է մեր հյուրասենյակում, մեկ էլ լսեմ, որ նկար է ցույց տալիս ու ասում՝ նայիր, սկեսուրս է։c
Երբ որ իրար հետ ծիծաղեցին էդ ասածի վրա, շատ կասկածելի թվաց ինձ էդ ամենը։ Որոշեցի գնամ, տեսնեմ՝ էդ ինչ նկար է։
Հետևից թաքուն մոտեցա, նայեցի հեռախոսին ու ի՞նչ տեսնեմ։ Օձի նկար էր բացել, ծիծաղում։
բայց ես ախր ի՞նչ եմ արել, որ ինձ սենց են ասում։ Ոչ մի գործ չեմ թողել՝ ինքն անի, ոչ մի վատ խոսք չեմ ասել իրեն, ամեն ինչ էնպես եմ արել, որ իր սրտով լինի, և պետք եղած ժամանկ, նույնիսկ որդուս վրա եմ խոսել, նրան եմ պաշտպանել։
Էլ չդիմացա։ Թևից բռնեցի- դուրս շպրտեցի։ Ինչի՞ իմ տան մեջ նստեն, ինձ օջ համարեն, թշող գնա, սա արդեն աններելի ա, իսկ եթե որդիս հարմար կգտնի ներել նրան, թող առանձին ապրի։ Չեմ ուզում էլ տեսնեմ ես իրեն։