Տնօրենս իրա աղջկան բերեց մեր օֆիս, իբր աշխատի, բայց գլխներիս դարդ եղավ՝ իրա ամբողջ գործը մենք ենք անում․ Մի օր էլ
ամբողջ կոլեկտիվով որոշեցինք նրան դաս տալ․․․Մեր շեֆը շատ խիստ ու պահանջկոտ ա։ Ես ընդունում եմ, որ ղեկավարը պիտի մի
քիչ խիստ լինի, բայց ոչ էդքան: Ոչ մեկին չի ներում: Աշխատանքի մեջ թերացում չի ընդունում: Մի օր ինձ իրա աշխատասենյակ կան
չեց: Կաբինետում քսան տարեկան մի աղջիկ կար։ Պարզվեց՝ նրա դուստրն ա:
-Ահա քո նոր ենթական։ Իմ աղջիկնա, բայց էդ կապ չունի, աշխատավայրում բոլորը հավասար են:Բայց պարզվեց էդ աղջիկը աշխա-
տել չէր սիրում:Աշխատանքի էր գալիս կարճ շորով, կարմիր շրթներկով: Ինչ գործ տալիս էի, ասում էր, ես էդ չեմ կարա անեմ: Ես հու
նից դուրս եկա ու ասեցի.
-Լսիր, ես քո հայրը չեմ, ես չեմ պատրաստվում տանել քո քմահաճույքները: Աշխատավարձ կստնաս էնքան, ինչքան, որ կաշխատես:
Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ժամանակին չէր գալիս աշխատանքի։ Ժողովի ժամանակ լավ թքեցի մրեցի: Նայեց հոր երեսին,
հերն ասեց. Ինձ մի նայի, քո ղեկավարն ա, իրան պիտի ենթարկվես:
Իմ գործը կրնապատկվել էր, որտև շեֆի աղջկա գործն էլ էի ես անում: Խնդրում էի աշխատողներից մեկին կամ մյուսին օգնել:Ու մի
օր էլ աշխատողները հրաժարվեցին աշխատել, ասում էին, որ չեն ուզում աշխատեն մի ընմեիրությունում, որտեղ խտրականություն
ա դրվում աշխատողների մեջ:
Շեֆը բոլորին կանչեց իրա կաբինետ, մեր բոլորի ներկայությամբ շան լափը լցրեց աղջկա գլխին: Աղջիկը գլուխը կախեց ու կարմրեց:
Մեր բլորից ներողություն խնդրեց: Ու սկսեց նորմալ աշխատել:Մի ամիս անց նա արդեն ստացավ իրա առաջին գովասանքը։