Հազի դեմ պայքարող միջոցի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
300 գ կարագ
300 գ մեղր
1 ճ/գ շաքարավազ
100 գ կակաո։
Պատրաստման և օգտագործման եղանակը․
Այս արդյունավետ դեղամիջոցը պատրաստելու համար կարևոր են հետևյալ քայլերը։ Ջրային բաղնիքում հալեցրեք կարագը։ Խորհուրդ չի տրվում դա անել միկրոալիքային վառարանում, կամ հալեցնել մարմադ կրակի վրա։
Ավելացրեք մեղրը և խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։ Անպայման ուշադիր եղեք, որ խառնուրդը չվառվի։ Ապա ավելացրեք շաքարավազը և խառեք այնքան, մինչև այն հալվի։ Կակաոն ավելացրեք ամենավերջում։
Թեթևակի սառեցրեք շոկոլադե զանգվածը, ապա լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանում։ Այնտեղ կարող եք պահել 6 ամիս։ Այս դեղամիջոցից 1 ճ.գ. լուծել մեկ բաժակ կաթի մեջ և խմեք տաք վիճակում։
Խմիչքը շատ համեղ է ստացվում։ Այն հաճույքով խմում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը։ Եղեք առողջ։