ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է ՝
Լյարդի քաղցկեղը լինում է առաջնային (առաջանում է լյարդում) և մետաստատիկ։
Լյարդի քաղցկեղի հիմնական նշաններն են.
✔ սկզբնական շրջաններում կարող է լինել անախտանիշ,
✔ ընդհանուր թուլություն, մշտական հոգնածություն,
✔ աջ թուլակողում ծանրության զգացում կամ ցավ,
✔ մարսողության խանգարումներ (վքնածություն, սրտխառնոց, փսխում)
✔ մաշկի և սկլերաների դեղնություն,
✔ մաշկի քոր, ցանավորումներ, կապտուկներ,
✔ որովայնում ազատ հեղուկի կուտակում,
✔ քաշի կորուստ, ախորժակի վատացում,
✔ լորձաթաղանթներից արյունահոսություններ։