Եթե ուզում եք հրաժեշտ տաք շաքարին, ուրեմն խմեք այս բանջարեղենի ջուրը

Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը օգտակար է շաքարային դիաբետին և իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ։ ԱՅո, այս բանջարեղենի ջուրը ունակ է կռվել շաքարի դեմ։ Խոսքը գնում է կանաչ լոբու մասին։

Կանաչ լոբին պարունակում է մինչև 25% սպիտակուց, որը յուրացվում է 70-80%-ով։ Պարունակում է նաև վիտամին Е, С, К, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, մագնիում, ծծումբ, բոր, ֆոսֆոր, ցինկ և այլ սննդանյութեր։

Լոբու մեջ պարունակվող ամինաթթու տրիպտոֆանը նպաստում է երջանկության և առողջ քուն պարգևող հորմոնների արտադրությանը։ Տիրոզինն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների առաջացման համար, իսկ արգինինն ունի ինսուլինանման ազդեցություն։ Արգինինն ավելի շատ է կանաչ լոբու պատիճում։

Շաքարային դիաբետի ժամանակ պատրաստեք այս թուրմը ՝ կանաչ լոբով։ 6-7 չոր մանրացրած պատիճը 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ։ Թրմեք 3 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։

Շարունակեք 10 օր, ընդմիջեք 3 օր և կրկնեք ևս 1 անգամ։ Թուրմի դրական ազդեցությունը կուժեղանա, եթե ավելացնեք 1 թ/գ հապալասի տերև։

Կանաչ լոբու պատիճից պատրաստված ջրային թուրմը լայն կիրառում ունի գերմանական ժողովրդական բժշկության ոլորտում։ Օգտագործվում է շաքարային դիաբետի, երիկամների և միզապարկի քարերի առաջացման և դրանց այլ հիվանդությունների, ռևմատիզմի, հոդատապի, իշիասի և արյան բարձր ճնշման դեպքում։