Մի օր հանդիպելով կայացած մի կնոջ՝ հարցրեցի նրան, թե ո՞րն է իր հաջողության գաղտնիքը։

Մի օր հանդիպելով կայացած մի կնոջ՝ հարցրեցի նրան, թե ո՞րն է իր հաջողության գաղտնիքը։

Նա ժպտաց և պատասխանեց.

“Հաջողությունը եկավ այն ժամանակ, երբ ես որոշեցի թողնել փոքր մարտերը փոքր ռազմիկների համար:
Ես դադարեցի պայքարել նրանց դեմ, ովքեր բամբասում էին ինձ։
Ես դադարեցի պայքարել տարակարծիք հարազատներիս դեմ …
Ես դադարեցի պայքարել սիրո և ուշադրության համար…
Ես դադարեցի պայքարել տգետների դեմ իմ իրավունքների համար։
Եվ, վերջապես, ես դադարեցի պայքարել, որպեսզի գոհացնեմ բոլորին …Դա, ի դեպ, ամենադժվարինն էր…
Ես այդ պայքարը թողեցի նրանց, ովքեր մարտնչելու այլ պատճառ չունեն…

Ես սկսեցի պայքարել
իմ տեսլականի,
իմ երազանքների,
իմ գաղափարների և
իմ ճակատագրի համար:

Այն օրը, երբ ես հրաժարվեցի փոքր մարտերից, այդ օրը ես դարձա հաջողակ և շատ ավելի երջանիկ”:
Ընկերնե՛ր, որոշ մարտեր խլում են ձեր ժամանակը։ Ընտրե՛ք, թե ինչի վրա եք այն վատնում և եղե՛ք ավելի իմաստուն։

Թարգմանեց Թեհմինա Եղոյանը