Ճանաչեք դեղաբույսը Այն լյարդի պաշտպանն է: Կոչվում է Տատասկափուշ:
Ըստ լեգենդի Աստվածամայրը այս բույսի տակ կրծքով կերակրել է Հիսուսին և կաթը թափվել է տերևների վրա՝ թողնելով հետքեր:
Եթե ունեք ճարպային հեպատոզ, լյարդի ցիրրոզ, հեպատիտ B և C, ուրեմն այս դեղաբույսը կօգնի ձեզ:
Բույսի սերմերը ընդունակ են պաշտպանել լյարդի հյուսվածքը տոքսիններից,ալկոհոլից, դեղորայքի վնասակար ազդեցությունից, ինֆեկցիաներից:
Դեղաբույսի սերմերը ակտիվացնում են լեղու արտադրությունը, հոսքը, օգնում են դուրս բերել լեղապարկի քարերը,, կանխում են խոլեցիստիտը, կարգավորում են լյարդի ֆունկցիան:
Եթե բարձր է խոլեստերինը, ունեք շաքարի բարձր քանակություն արյան մեջ՝ ուրեմն ընդունեք այն:
Հարուստ քիմ. բաղադրության շնորհիվ ( սիլիմարին) բույսը օգտագործվում է օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ նաև քիմիոթերապիայի ընդունմանը զուգահեռ:
Բույսի տերևներում և սերմերում պարունակվում են՝ սպիտակուցներ, ածխաջրեր, սապոնին, ասկորբինաթթու, ֆլավոններ։ Տերևում կա նաև վիտամին K, խեժանյութ, դաբաղանյութ, տերպենային լակտոն։ Սերմը հարուստ է ներկանյութով, պարունակում է ինուլին։
Բույսի հյութն օգնում է մաշկի վրա առաջացած խոցերի, բերանի եզրերի ճաքերի, բերանի լորձաթաղանթի բորբոքման դեպքում։ Ծաղիկների թուրմն օգտագործում են աչքերին թրջոց դնելու համար։ Կաղշնակը հակացուցված է բարձր ճնշման դեպքում։ Ա. Ամասիացին գրում է.
«Ասում են, եթե այդ բույսը դնեն երեխայի բարձի տակ, կվերանա նրա բերանից ջուր հոսելու երևույթը։ Օժտված է լուծողական հատկությամբ։ Օգնում է արմատացած դողէրոցքի դեպքում։ Բայց վնաս է փայծաղի համար։ Դրա վնասակար ազդեցությունը չեզոքացնում է մեղրը»։