Տղես եկավ ասեց, որ ընտրած աղջիկ ունի․ Որ իմացա գյուղից ա․․․Էդ էր պակաս, որ գեղացու հետ սեղան նստեմ։Տղես սովորում ա համալսարանում, արդեն չորրորդ կուրսում ա: Էս տարի ավարտում ա: Մի քանի օր առաջ տղես ասեց, որ ընտրած աղջիկ ունի ու ուզում ա ամուսնանա: Աշխարհով մեկ եղա:
Ծնողի համար դրանից լավ բան: Տղես հիացած պատմում էր, թե ինչքան խելոք աղջիկա, ամաչկոտ, համեստ: Հարցու փորձ արեցի, թե որտեղիցա, ծնողներն ինչով են զբաղվում: Տղես ասեց.
— Մամ ջան գյուղիցա, ծնողներն էլ գյուղում են ապրում, հող են մշակում, կով ու ոչխար են պահում՛ Աղջիկն էլ քաղաքում վարձով ա ապրում, եկելա քաղաք սովորելունպատակով: Հիմա երրորդ կուրսում ա:
-Վա՜յ, ասում են ինչից փախնում ես գլխիդա գալիս, իսկը իմը եղավ: Էս էդ գեղացիներից տրաքում եմ, դրանց բռի չոբան աղջիկներին տանել չեմ կարողանում, դրանք ֆայմ չունեն: Որտեղի՞ց ունենան, որ կովից ու ոչխարից էն կողմ բան չեն տեսել: Բա դրանց բարբառ ները:
-Ֆու՜: Մենակ էդ էր պակաս, որ գեղացի խնամու հետ սեղան նստեմ ու մարդկանց էլ ներկայացնեմ, որ իմ խնամինա, ամոթից գետի-նը կմտնեմ: Տղուս ասեցի, որ էդ աղջկան մտքից հանի: Մեր տուն գեղցի հարս չի մտնի: Զարմանում եմ քաղաքի կուկլա աղջիկներին թողած, իմ տղեն ինչա գտել էդ բռի չոբանի մեջ: Ոչ տեսել եմ, ոչ էլ ուզում եմ տենամ: