Երբևէ կասկածե՞լ եք, որ Աստված լսում է ձեր աղոթքները։ Եթե այո, դուք միակը չեք։ Շատերի մեջ են նման կասկածներ ծագել, երբ իրենց աղոթքների պատասխանը չեն ստացել։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, թե Աստված անտեսել է այդ մարդկանց աղոթքները։ Ո՛չ։ Սուրբ Գիրքը հավաստիացնում է, որ Աստված լսում է, երբ ճիշտ ձևով աղոթում ենք իրեն։ Եկեք նկատի առնենք այդ հավաստիացումները։
ԱՍՏՎԱԾ ԻՍԿԱՊԵՍ ԼՍՈՒՄ Է «Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու» (Սաղմոս 65։2)։ Աստվածաշնչի պատասխանը «Տերունական աղոթքից» մենք հասկանում ենք, թե ինչպես և ինչի մասին պետք է աղոթենք։ Հիսուսը այս աղոթքի օրինակը տվեց այն բանից հետո, երբ իր աշակերտներից մեկն ասաց. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել» (Ղուկաս 11։1)։ Սակայն «Տերունական աղոթքը» կամ «Հայր մերը» Աստծուն ընդունելի միակ աղոթքը չէ։ Հիսուսը այս օրինակով ցույց տվեց, թե Աստված ինչպիսի աղոթքներն է լսում։
Աղոթքի ուժը Միջին Արևելքում գտնվող Նաքովրի քաղաքում արևն արդեն մայր էր մտնում։ Եղիազար անունով մի սիրիացի տասը ուղտերից բաղկացած քարավանով հասնում և կանգ է առնում քաղաքից դուրս գտնվող մի ջրհորի մոտ։ Չնայած հոգնածությանն ու ծարավին՝ Եղիազարն առաջին հերթին մտահոգվում է ուրիշների կարիքներով։ Նա եկել էր օտար երկրից, որպեսզի իր տիրոջ որդու համար կին գտներ. դեռ ավելին, այդ կնոջը նա պետք է փնտրեր տիրոջ ազգականների միջից։ Ինչպե՞ս էր նա կատարելու այս դժվարին հանձնարարությունը։