Մամաս մեր տուն շատ ուշ-ուշ ա գաիս, որովհետև սկեսուրիս հետ շփում չի ուզում ունենա: Սկեսուրս իրան դրել ա քաղաքացու տեղ, մամայիս մասին էլ մտածում ա, որ ինքը գյուղացի ա ու ոչ մի բան ոչ հասկանում ա, ոչ էլ գիտի:
Էն օրը էկել էր մամաս, որ էրեխուն տենար, ասեցի՝ մի պահ գրկի իրան, մի հատ գնամ մի էրկու գործ ունեմ անելու, անեմ գամ: Գրկեց, սիրում էր, մեկ էլ էտ պահին սկեսուրս էկավ, ձեռքից քաշեց էրեխուն, վերցրեց ու ասեց՝ սխալ ես գրկել էրեխուն, պետք ա ուղիղ պահես, նոր ա կերել:
Մամաս էլ խեղճ կին ա, խառնվեց իրար, աչքերը լցվեցին ու զգացի, թե ինչ վատ զգաց իրան: Ֆռացի սկեսուրիս ասեցի՝ կարող ա՞ գիտես մենակ դու ես հասկանում, թե էրեխուն ոնց պետք ա գրկել: Հիշացնեմ, որ մամաս 4 էրեխայա ունեցել ու 4-ին էլ իդեալական պահել, մեծացրել ա, նենց որ քեզնից շատ փորձ ունի:
Սկեսուրս շշկռվեց, չէր սպասում նման պատասխան ինձնից: Խառնվեց իրար, սեց՝ հա դե ես հո չէի ուզում վիավորեի, տվց էրեխխուն ինձ ու գնաց:Այ սրանից հետո էլ չի համարձակվի դիտողություն անի մամայից ու վերևից նայի: