Մի տարեց կին հարևան ունեմ․ Էն օրը գիշերը 2 երիտասարդի նկատեցի նրա տան մոտ, մտածեցի գողեր են ու ոստիկանություն զանգեցի․․․էն էլ ոստիկաններն էկան ու ինձ խայտառակ արեցին

Մի տարեց կին հարևան ունեմ․ Էն օրը գիշերը 2 երիտասարդի նկատեցի նրա տան մոտ, մտածեցի գողեր են ու ոստիկանություն զանգեցի․․․էն էլ ոստիկաններն էկան ու ինձ խայտառակ արեցին։Հարևան տանս մի տարեց կինա ապրում: 70-ին մոտ կին է, բայց շատ առույգ է, ոչ մեկի օգնության կարիքը չի զգում տան ամբողջ գործերն ինքնուրույն է անում:

Նաև շատ մարդամոտ է, հաճախ է համեր թխվածներ սարքում ու հարևաններին սուրճի կանչում:Նոր էի տեղափոխվել այդ տուն, մի մեծ ամանով իր ձեռքով պատրաստած տարբեր չրերից էր բերել ծանոթանալու համար: Ամիսների ընթանքում շատ էինք մտերմացել տատիկի հետ:

Իր երեխաներն ու թոռներ երկրում չէին, վաղուց մեկնել էին Ամերիկա ու այնտեղ էին ապրում, իսկ տատիկին օգնում էին ֆինանսով: Մի անգամ երեխաների նկարներն էր ցույց տալիս հեռախոսով, ասեցի տատի բա դու խի չես գնում իրանց մոտ, ասաց, որ չի ուզում իր տունը թողի գնա օտարության մեջ:

Մի քանի օր առաջ էլ նենց դեպք պատահեց հիմա ամաչում եմ նայեմ տատիի աչքերին: Ընկերուհուս ծնունդից էի գալիս տուն ու բա վականին ուշ էր արդեն, կեսգիշերին մոտ: Տատիկի տանը անսովոր աշխուժություն էր, 2 երիտասարդ տղաներ էին փորձում տուն մտնել, ես էլ վախեցա ու միանգամից զանգեցի ոստիկանություն:

Շատ չանցած ոստիկանները դուռս թակեցին, բացեցի ոստիկանների հետ այն երկու տղաներն էին, սկսեցինհ գոռգռալ վրաս ու վի րավորել, թե իրենց տատիին հետևում եմ:

Բանից պարզվեց տատիի 70 ամյակն էր ու թոռները Ամերիկայից եկել էին, ծնունդը շնոր հավորելու ու իրենց տուն մտնելու պահին տեսնելով սխալ էի հասկացել ու ոստիկաններին կանչել: Խեղճ կնոջը համ գիշերվա կեսին վախեցրի, համ էլ թոռների անակնկալը հարամ արեցի: