Հանրահայտ հոգեբաններից մեկը՝ Ծատուրյան Իրինան, հաճախ է իր հարթակում օգտակար մասնագիտական խորհուրդներ տալիս, որոնք կարող են օգնել սովորական մարդկանց, որոնք չեն կարող այցելել հոգեբանի, բայց կարող են իր խորհուրդները լսելով ճիշտ որոշումներ կայացնել։
Հոգեբանը խորհուրդ է տալիս երբևէ անձնական խնդիրներով չկիսվել ընկերների, ընկերուհիների հետ, քանի որ ընկերուհին կարող է այդ լուրը պատմել ուրիշներին՝ տարածելով տեղեկությունը։ Նա հիշեցնում է, որ ընկերուհին կարող է այդ տեղեկությունը միտումնավոր կամ պատահաբար հայտնել ուրիշներին։
Հոգեբանը իր պրակտիկայում հանդիպած դեպքերի օրինակով ներկայացնում է հիմնավոր փաստարկներ, որոնք ապացուցում են, որ չպետք է լուրջ խնդիրների մասին պատմել ընկերներին։ Նա ավելի արդյունավետ է համարում այդ խնդիրների շուրջ խոսել մասնագետների հետ։
Մյուս փաստարկը, որ բերում է հոգեբանը, նախանձի ֆակտորն է։ Այն կարող է կործանարար լինել անձի համար։ Հոգեբանի արժեքավոր խորհուրդները կարող եք ունկնդրել կցված նյութի մեջ։