Ինչու են եղունգներին սպիտակ գծեր հայտնվում.

Եղունգների վիճակը կարող է շատ բան վկայել առողջական վիճակի մասին: Եղունգները կրծելու սովորությունը, օրինակ, վկայում է հոգեկան անկայունության մասին:

Սպիտակ և մուգ բծեր եղունգներին: Եղունգներին սպիտակ բծերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում կալցիումի մակարդակը: Երբ բծերը վերածվում են հետքերի, հարկավոր է ուշադրություն դարձնել ներքին օրգանների, մասնավորապես՝ երիկամների աշխատանքին:

Եղունգներին մուգ բծերի առկայությունը կարող է վկայել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մասին, ինչպես նաև՝ կարող է հակաբիոտիկների երկարաժամկետ օգտագործման հետևանք լինել:

Ճաքեր մատներին և եղունգների շերտավորում: Այս խնդիրներն ավիտամինոզի հետևանք են, որոնք առավել բնորոշ են գարնանն ու աշնանը: Եթե նույնիսկ սննդակարգը շտկելուց հետո եղունգների վիճակը շարունակում է վատանալ, և ճաքերը շատանում են, զգուշացեք. այս խնդիրները կարող են վկայել սնկային վարակի կամ վահանաձև գեղձի հիվանդությունների մասին: Եղունգների շերտավորումը կարող է նաև արթրիտի և պսորիազի հետևանք լինել: Հարկավոր է լուրջ մոտեցում ցուցաբերել այս խնդրին և դիմել մասնագիտական օգնության:

Այտուցներ եղունգների շուրջ և եղունգների կապույտ երանգ: Եղունգների շուրջ այտուցվածությունը վկայում է բորբոքման մասին: Եթե խնդիրը տևական ժամանակ չի անցնում, դա կարող է աուտոիմուն հիվանդության ախտանշան լինել:

Եղունգները կարող են նաև կապույտ գույն ստանալ. այս խնդիրն ամենից հաճախ վկայում է թթվածնի անբավարարության մասին: Խորհուրդ է տրվում դիմել բժշկական օգնության, քանի որ այս խնդիրը կարող է նախազգուշացնել շնչառական օրգանների հիվանդությունների մասին: Նույնը վերաբերում է դեպքերին, երբ եղունգները դեղին գույն են ստանում. խնդիրը կարող է պայմանավորված լինել շնչուղիների կամ վահանաձև գեղձի հիվանդություններով:

Եղունգները կրծելու սովորություն: Այս սովորությունը հաճախ վկայում է անհավասարակշռված լինելու մասին: