Կիսուրս առիթ բաց չի թողնում ինձ վիրավորելու համար․ Էն օրն էլ կանգնեց, թե ոնց քր վքասի վրի մեյմուն լինես․ Ամուսինս չդիմա ցավ ու․․․Շշմել էի։Կիսուրս ինձ չի սիրում:Առաջին օրվանից ես դա զգացել եմ, դե ինքն էլ չի թաքցրել երբեք, որ ինձ տանել չի կարում: Մինչև մեր ամուսնանալը, ինքն ուզեցել ա, որ տղեն ամուսնանա ընկերուհու աղջկա հետ, բայց դե տղեն չի հավանել էդ աղջկան, հետո էլ երբ սկսել ա իմ հետ ընկերություն անել, կիսուրս վատացել ա, թե բա ես ոչ մեկին չեմ ընդունի:
Ամուսինս էլ դեմ ա գնացել մորը ու շարունակել ա իմ հետ հարաբերությունները:Մինչև հիմա կիսուրս չի հարմարվում էն մտքի հետ, որ ես եմ իր հարսը: Ամեն անգամ իմ արտաքինի մասին խոսալուց ասում ա՝ վաքսի վրի մեյմուն: Իբր ես սև եմ ու գեշ: Ասում ա՝ էն գյոզալ սիրուն աղջկան թողեց տղես, ամուսնացավ քո պես կապիկի հետ: Ես էլ չդիմացա ու տեսեք ինչ ասեցի.
-Մամ ջան, վաքսի վրի մեյմուն եմ, թե ինչ եմ, նաղդի տղեդ ինձ ա ընտրել, դու քեզ հա պատեպատ տուր, մեկա ես եմ հարսդ: Որ դու բոլորի մոտ ինձ անպատվում ու վիրավորում ես առանց պատճառի սիրտդ հովանում ա՞, արա ինչ ուզում ես, ինչքան ուզում ես ինձ վատաբանի ու փնովի, տղեդ ինձ ա սիրում, ասեմ ավելի՝ առանց ինձ կյանքը չի պատկերացնում: Նենց որ խորը շունչ քաշի նստի ու դինջացի:
Ամբողջ հարցն էն ա, որ էս ամեն ինչն ասեցի ամուսնուս ներկայությամբ ու մտածում էի հեսա սկանդալ ա սարքելու ու կռվի հետս, որ մոր հետ տենց խոսացի, բայց, ի զարմանս ինձ, ամուսինս պտտվեց ու մորն ասաց.
-Սրանից հետո Գայանիս հասցեին ոչ մի ավելորդ բառ չլսեմ մամա, եթե դու իրան էլի նեղացրեցիր, կհավաքվեք ու կգնանք էս տնից, ես քեզ զգուշացնում եմ:
Շշմել էի, որ ամուսինս տենց ինձ պաշտպանեց: