Երբ նա 8 տարեկան էր, ծնողները նրան տարան մանկատուն ու մոռացան նրա մասին, իսկ նա օրերով սպասում էր, որ կգան իր հետևից, բայց հենց որդին հարստացավ, հիշեցին նրա մասին

Ծնողները որոշեցին Արամին տանել մանկատուն, երբ նա 8 տարեկան էր։ Պատճառը պարզ էր՝ փող չկար:

Նրանք հեշտությամբ բաժանվեցին տղայից, չնայած, որ տղան աղաչում էր իրեն չթողնել մանկատանը: Նրանք խնդրեցին իրենց որդուն չնեղանալ իրենցից, հենց որ փող լինի կգան նրա հետևից: Արամը սպասում էր ծնողներին, հավատում էր, որ դժվար ժամանակները կանցնեն, և նրանք բոլորը նորից միասին կլինեն։ Սկզբում ծնողները հաճախ էին այցելում իրենց որդուն։

Նրան քաղցրավենիք, նվերներ էին բերում, իսկ հետո մոռացան նրա մասին: Արամն իրեն նվիրեց ուսմանը,, ընդունվեց համալսարան, գերազանց ուսանող էր, վերջին կուրսում նրան առաջարկեցին պրակտիկա անցնել խոշոր ընկերությունում։ Այնտեղ հետո նա աշխատանքի ընդունվեց, ու արագ բարձրացավ կարիերայի սանդուղքով։ Նրա կյանքում ոչ մի ուրիշ հետաքրքրություն չկար:

Նա իր ընտանիքի մասին չէր մտածում, դա իր հետ կապ չուներ։Արդյունքում Արամը դարձավ տնօրեն, նրան ցուցադրեցին հեռուստատեսությամբ, որտեղ նա ներկայացնում էր իր ընկերությունը։ Ծնողները ճանաչեցին իրենց որդուն և շտապեցին նրա մոտ. -Դու մեր արյունն ես, մեր սեփական որդին։ Օգնիր ծնողներիդ մարել իրենց պարտքերը: Արամը նրանց գումար տվեց և պահանջեց, որ երբեք չհայտնվեն իր կյանքում։