Հետաքրքիր բաղադրատոմս Ամանորյա սեղանի համար

Մոտենում են տոները, իսկ դա նշանակում է, որ արդեն պետք է մտածել, թե ինչպիսի ուտեստներ պետք է լինեն ամանորյա սեղանին: Որպեսզի զարմացնեք հյուրերին, ներկայացնում ենք օրիգինալ բաղադրատոմս, որն անտարբեր չի թողնի ոչ մեծերին, ոչ էլ փոքրերին: Ձեր հյուրերն ուղղակի անակնկալի կգան:

Օրիգինալ ուտեստ Նոր տարվա համար

Ինչ է անհրաժեշտ՝

4 բաժակ ալյուր

1/2 բաժակ շաքար

2 թթխմոր

1 թեյի գդալ աղ

1/2 բաժակ կաթ

1/4 բաժակ ջուր

100 г յուղ

2 ձու

2 ձվի դեղնուց

2 կաթիլ սննդի կարմիր գունավորիչ

Ինչպես պատրաստել՝

Խառնեք ալյուրը, թթխմորը, շաքարավազը և աղը: Կաթը, ջուրը և յուղը տաքացրեք: Այնտեղ այնուհետևս չոր բաղադրիչներ ավելացրեք: Լավ խառնեք: Հարեք ձուն մինչ դառնա միասեռ զանգված և ավելացրեք խմորին: Լավ խառնեք խմորը, այն պետք է ձիգ դառնա: Այնուհետև այն ծածկեք, թողնեք մեկ ժամ հանգչի, որպեսզի երկու անգամ այն մեծանա: Ջեռոցը տաքացրեք 180° ջերմությամբ: Խմորը կիսեք երկու մասի, մեկը պետք է մյուսից մեծ լինի:

Մեծ խմորից Ձմեռ պապիկի համար եռանկյունաձև գլխարկ սարքեք: Փոքրը կիսեք երկու մասի, մեկին մորուքի տեսք հաղորդեք: Մկրատի օգնությամբ դրանից թելեր ստացեք: Խմորի մնացած մասից մորուք պատրաստեք, քիթ: Ձվի դեղնուցն ու սննդի գունանյութը, այն քսեք Ձմեռ պապի գլխարկին, քթին: Մյուս դեղնուցով ներկեք մնացած խմորը: 15 րոպե եփեք այն թիթեղով պատված, ապա հանեք այն: Ամանորյա այսպիսի ուտեստ պատրաստելը Ձեզ համար երկու ժամ կխլի: