Տղես ուզումա ամուսնանա ամունացած բաժանվածի հետ. ասեցի կամ ես, կամ ինքը. Տեսեք ինչ արեց տղես

Տղես 30 անց ա, երբեք ամուսնացած չի եղել: Միշտ ասում եմ տղա ջան մի ուշացրու, քանի մեծանաս էնքան դժվար ես ընտրելու: Ուշք ու միտքս ինքն ա, որ գտնի իրա ղսմաթը ու ընտանիք կազմի: Մի օր էս իմ տղեն եկավ տուն ասեց, որ արդեն ընկերուհի ունի երկար ժամանակ ա ու մտադիրա նշանվի, ամուսնանա: Դե ուրախությանս չափ չկար, վերջապես գտել ա կեսին:`

Բերեց ծանոթացրեց էտ աղջկան, շատ լավ համեստ աղջիկ էր: Բայց նշանվելուց առաջ տղես մեզ պատմեց, որ ամուսնացած բաժանվածա էտ աղջիկը: Ստրեսս տարա, վատացա: Ոնց թե, իմ տղեն ուրեմն արժանի չի նորմալ աղջկա հետ ամուսնանա, պիտի բաժանվածը ռաստվեր, իրանով աներ: Տղոսւ ասեցի հնարավոր բան չի, լինելու բան չի, որ իմ տուն բաժանված կին հարս գա:

Տղես էլ փրփրեց կպավ ինձ ու ասեց՝ թե «դու չես որոշում ես ում հետ ամուսնանամ, ինչ անեմ: Մինչև էտ փաստի մասին իմանալըը լավ էլ հավանում ու գովում էիր, հիմա ոնց եղավ, որ տենց ես մտածում: Աղջիկա, որ դժբախտացելա մի անգամ, պիտի էլ չապրի ու կյանքը չդասավորի, մանավանդ, որ ես եմ իրան հավանել ու մեծ դժվարությամբ եմ սիրտը շահել»:

Ասեցի կամ ես կամ ինքը, տղես ասեց ինքը, ամունսնալու եմ գնամ առանձին ապրեմ, մնացածը որոշի դու: Խնդրեմ փաստի առաջ կանգնացրեց ինձ, ցավն էն ա ամուսինս էլ ինձ չի պաշտպանում: Չգիտեմ, ինչ անեմ: