Կիլիկիայի ավտոկայանում ծրարի մեջ դրված 14 500 դոլար գտա. Երբեք չէի մտածի, որ կարող է նման բան լինել Այդ օրը քայլում էի ավտոկայանում, գնում էի դեպի մեքենաս, երբ պատահաբար գետնին ծրար նկատեցի: Ես գնացի ոստիկանություն, ասացի, որ ծրար եմ գտել, թողեցի իմ հեռախոսահամարը: Զգուշացրեցի, որ ծրարը կտամ միայն նրան, ով հստակ կնկարագրի, թե ինչ կա դրա մեջ: Ոստիկանը համոզում էր, որ ծրարն իրենց տամ, բայց ես գիտեի, որ այդ դեպքում գումարը երբեք չի հասնի նրան, ում այն պատկանում է:
Անցավ 3 շաբաթ, այդպես էլ ոչ մի զանգ չստացա: Որոշեցի ինքս անցնել գործի: Մտա ֆեյսբուք, հնարավոր բոլոր խմբերում հայտարարություն գրեցի: Չեք պատկերացնում, թե մարդիկ ինչ խորամանկությունների էին գնում, միայն թե գումարն իրենց հասնի: 2 օր անց զանգ ստացա, ձայնից հասկացա, որ տարեց մարդ է խոսում: Նա ասաց, որ գումարը մեծ դեղին ծրարի մեջ է, 13 հատ 100 դոլարանոց կա, իսկ մնացածը՝ 10 դոլարներ են:
Պարզվեց, որ նա վաճառել է իր մեքենան, որ վճարի դստեր ուսման վարձը: Ես այնքան ուրախացա, որ գտա նրան: Կարծես հոգիս թեթևացած լիներ: Մենք հանդիպեցինք, ծրարը տվեցի նրան: Տղամարդն այնքան հուզված էր, մի քանի անգամ գումար առաջարկեց, բայց ես չվերցրեցի: Բարի գործերը չեն վաճառվում: