La Casa de Papel-ից մեր հայրենակից Հովիկ Կեուչկերյանի հրապարակումը՝ նվիրված Արցախին

La Casa de Papel-ից մեր հայրենակից Հովիկ Կեուչկերյանի հրապարակումը՝ նվիրված Արցախին: Իսպանական ամենահայտնի հեռուստասերիալի հայկական արմատներով աստղը` Հովիկ Կեուչկերյանը:

Instagram-ի story բաժնում իր աջակցությունն է հայտնել Արցախին:

Բոգոտային մարմնավորող դերասանը կիսվել է «Ճանաչեք Արցախը» (Recognize Artsakh) պաստառով:

Հովիկ Կեուչկերյանը հայկական ծագմամբ իսպանացի կատակերգու, բանաստեղծ, գրող, դերասան և նախկին բռնցքամարտիկ է : Առավել հայտնի է «Թղթե տունը» (իսպ.՝ La casa de papel) հեռուստասերիալում կատարած Բոգոտայի դերով:

Ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 14-ին Լիբանանի Բեյրութ մայրաքաղաքում: Հայրը հայ է, մայրը` իսպանուհի: 1975 թվականին, երբ նա երեք տարեկան էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը որոշում է արտագաղթել Իսպանիա:

Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է Ալպեդրետեում, որտեղ` հոր բարում, մատուցող է աշխատել: 20 տարեկան հասակում տեղափոխվել է Մադրիդ, իսկ 1995 թվականին բացել է սեփական` «HK,1» մարզադահլիճը, որը գտնվում է Մադրիդի Հորթալեզա թաղամասում: Մարզադահլիճը փակվել է 2015 թվականի դեկտեմբերին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

La Casa de Papel-ից մեր հայրենակից Հովիկ Կեուչկերյանի հրապարակումը՝ նվիրված Արցախին
error: Content is protected !!