Բոլորը ապշել էին և ծափահարում․ Վարչապետի ուշագրավ անդրադարձը ծեծկռտուքին

Ես այսօր դիտելով առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը մի պարզ հարց եմ տալիս. Իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով այն տեղը, որտեղ տեղի է ունեցել ընդհարումը «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ:

«Այո, միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ էնտեղ (մատով ցույց տվեց ԱԺ դահլիճի այդ հատվածը), հարց. Իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած: Երբ ամբիոնից իջնում էր եւ մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ:

Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ տեղից շարժվել էր, որտեղից վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը այդ ձեւով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն սկսվեց խորհրդարանում Սասուն Միքայելյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև: Մարուքյանը իջավ ամբիոնից, մոտեցավ Սասուն Միքայելյանին, վերջինս էլ բռունցքներով հարձակվեց ու հարվածեց Մարուքյանին:

Բանը հասավ նաև նրան, որ իշխանական խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը եւս հարվածեցին Մարուքյանին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բոլորը ապշել էին և ծափահարում․ Վարչապետի ուշագրավ անդրադարձը ծեծկռտուքին
Չի Կարելի