2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից հայտարարվում է հրադադար, կողմերը համաձայնության են եկել

Կողմերը համաձայնության են եկել ԼՂ հակ ամա րտության գոտում կ րակի դադարեցման հարցում։Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրատվամիջոցների համար ընթերցեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը:

«Երկարատև բանակցությունից հետո մենք համաձայնեցրինք հետևյալ փաստաթուղթը: Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումի, և համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը համաձայնեցին ներքոնշյալ քայլերի վերաբերյալ.

Հայտարարվում է կ րակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռա զմագ երիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:

Հ րա դադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
Ադ րբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»:

Տեսանյութ

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից հայտարարվում է հրադադար, կողմերը համաձայնության են եկել
error: Content is protected !!