Օրեր են եղել, որ սոված ենք եղել․ ծանր մանկություն ունեցած հայտնի կանայք

ներկայացնում ենք հայկական շոու բիզնեսի այն կին ներկայացուցիչներին, ովքեր ծանր մանկություն են ունեցել, և իրենք էլ անկեղծ խոստովանել են այդ մասին։ Էլեն Ասատրյան Դերասանուհի Էլեն Ասատրյանը հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից է,

ով մշտապես աչքի է ընկնում իր անկեղծությամբ ու պարզությամբ։ Նա իր հարցազրույցներում շատ անգամ է անկեղծացել ծանր մանկության, առանց հոր մեծանալու և դժվարությունների մասին։Հոր մասին խոսելիս դերասանուհին գրեթե երբեք չի կարողանում զս պել արցո ւնքները․

«Հոր պակաս միշտ էլ զգացվում է,ինչքան էլ մայրդ ամեն ինչ անում է քեզ համար»,- մի առիթով ասել է դերասանուհին։ Էլենի խոսքով՝ մայրն ամեն ինչ արել է, որպեսզի հոգա իր կարիքները, սակայն եղել են օրեր, երբ իրենք գումար չեն ունեցել։

Շպռոտ Երգչուհին Շպռոտը բազմիցս է խոստովանել, որ ծանր մանկություն է ունեցել։ Նրա հայրը՝ Աշոտ Թովմասյանը, Արցախյան ազատամարտի ժամանակ որպես կամավորմեկնել է պա տերազմ և զո հվել։ Շպռոտն այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան էր։

«Հիշում եմ, թե ինչպես էի իմ սենյակի պատին փակցված սրբապատկերի մոտ ամեն գիշեր աղոթում, որ հայրս չզո հվի, բայց մի օր, երբ քնած էի, մորաքույրս արթնացրեց ու ասաց, որ հայրս զո հվել է: Այդ պահին գնացի ու սրբապատկերը հանեցի պատից,

քանի որ շատ նե ղված էի, որոշ ժամանակ անց կրկին փակցրի ու ներողություն խնդրեցի Աստծուց իրենից նեղանալու համար։ Նրա մա հից հետո մեջքս կո տրվեց, ինձ անտ եր էի զգում, ագ րեսիվ էի, անընդհատ թվում էր՝ ինձ ուզում են նեղացնել, պաշտպանվում էի»,

— մի առիթով անկեղծացել է Շպռոտը։ «Օրեր են եղել, որ սոված ենք եղել, հաց չենք ունեցել ուտելու։ Մեր ընտանիքը բավական ծանր վիճակում էր։ Մեր եզդի հարևանն էր մեր սոխ ու կարտոֆիլ տալիս, որ ուտենք»,- խոստովանել է Շպռոտը։

Սիլվի Բարկովա Դերասանուհի Սիլվի Բարկովան միշտ անկեղծ խոստովանել է, որ առանց հոր է մեծացել։ Դերասանուհու հայրը լքել էր նրանց, երբ Սիլվինընդամենը 9 տարեկան էր։ Սիլվին բազմիցս է խոստովանել, որ հայրն իրեն մանկություն է պա րտք։

Մորն օգնելու համար Սիլվին սկսել է վաղ տարիքից աշխատել։ «Գնում էի էժան կոսմետիկա, հարևաններին թանկ գնով վաճառում: Այդ մասին տանը չգիտեին»,- խոստովանել է դերասանուհին: 15 տարեկանում

Սիլվին որպես մատուցողուհի է աշխատել։ «Վաստակածս գումարի մի մասը կո մունալների համար վճարեցի, մյուս մասով տան համար ինչ-որ բաներ, ինձ համար դպրոցական հագուստ, կոշիկներ գնեցի»,- պատմել է Սիլվին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Օրեր են եղել, որ սոված ենք եղել․ ծանր մանկություն ունեցած հայտնի կանայք
error: Content is protected !!