Օմարի արծիվը՝ Դավիթը հասցրեց փրկել ութ զինվորի կյանք, սակայն ինքն ընկավ հերոսաբար

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը լայնածավալ պ ատե րազմ է սկսել Հայաստանի դեմ: Պ ատե րազմում հերոսի փառքով նա հա տակվել են շատ հայորդիներ, որոնք չեն խնայել ոչինչ` հանուն հայրենիքի ազատության: Ահա թե ինչ է պատմում  սեպտեմբերի 30-ին նահ ատակված մա յոր Դավիթ Արզումանյանի քույրը` Ասլի Ասատրյանը:
Դավիթը ծնվել է 1986 թվականին, 20 տարի իր ծառայությունն է մատուցել հայկական բա նակին, ծառայել է հայկական խա ղաղ ապահ զո րքում: Ստանձնել է և՛ Սիրիայի, և՛ Աֆղանստանի պա շտպանության նվիրական գործը: Ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ եկել էր Աֆ ղանստանից: Նա կյանքը չի խնայել հանուն հայրենիքի: Երբ հա կառ ակորդը մեր դիրքերի ուղղությամբ ար կ է նե տել, Դավիթը, դա շուտ նկատելով, հասցրել է իր զինվորներին զգուշացնել, որ փախչեն ար կի հար վածից: Այս ամենը տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում.

Դավիթի արագ նկատելու և չփախչելու, այլ զինակից ընկերներին զգուշացնելու շնորհիվ, փրկվել են ութ զի նվորներ: Սակայն ինքը և ևս մի քանի զի նվորներ չեն հասցրել հեռանալ: Դավիթը ամուսնացած է ընդամենը հինգ տարի: Ունի փոքրիկ 4 տարեկան երեխա:

Նա կյանքով լեցուն մարդ էր ու միշտ շտապում էր, ամեն պարագայում մտածում էր ամեն ինչ հասցնել: Ես երևի չեմ հիշում մի դեպք, երբ հանգիստ նստած հաց ուտեր, չէ՜, միշտ շտապում էր,- ար ցունքն աչքերին պատմում էր Դավիթի քույրիկը:

Ծառյության պայմանագրի ավարտին ընդամենը երկու տարի էր մնացել, որոշել էր թոշակի անցնել, ժամանակը ավելի շատ տրամադրել ընտանիքին: 5 տարի էր` ամուսնացած էր, բայց 2,5 տարի կինը նրան սպասել է: Աղոթում ենք, որ մեր ընտանիքում նոր Դավիթ ծնվի: 4-ամյա Վլադիմիրը` Դավիթի որդին, երեկ հեռախոսիս մեջ տեսավ զի նվորական նվագախմբի տղաների տեսանյութը, հարցրեց`

-Ասլի, պապաս իրանց մե՞ջ ա… ասացի չէ, Վլադ ջան, պապան ավելի լավ տեղ ա գնացել… ու էդպես էլ երեխուն չկարողացա բացատրեմ, թե պապան որտեղ ա: Ընկերական շրջապատում էլ, ինչպես ամենուր, յուրահատուկ էր:
Չգիտեմ այնպիսի մեկին, որ Դավիթից նեղացած լինի, կամ Դավիթը որևէ մեկին նեղացներ:

Կինը` Շուշանիկը, ասում է, թե նա չէր էլ կարող այլ մա հով մա հանար: Նա իր մա հով էլ փառավորվեց: Դավիթին կոչել են «Օմարի արծիվ»: Կինն էլ նրան այդպես է բնութագրում. «Ինքը իմ արծիվն ա»։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Օմարի արծիվը՝ Դավիթը հասցրեց փրկել ութ զինվորի կյանք, սակայն ինքն ընկավ հերոսաբար
error: Content is protected !!