Քեզ հետ ենք, Հայաստան, Ադրբեջանի արածն աններելի է. աշխարհահռչակ ո՞ր աստղերն են սատարում մեր երկրին. տեսանյութ

«Քեզ հետ եմ, Հայաստա՛ն», «Ճանաչե՛նք Արցախը», «Կվերականգնե՛նք կորցրածը», «Միացե՛ք դրամահավաքին». այս օրերին Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին իրենց կոչերով և զորակցությամբ անդրադառնում են նաև աշխարհահռչակ աստղերը: Այսպիսով՝ անգլիացի հանրահայտ երաժիշտ, երգահան «Գրեմմի»-ի դափնեկիր Փիթեր Գաբրիելը դիմել է երկրպագուներին և պատկան կառույցներին՝ խոսելով պատերազմի մասին։

«Կռիվը, որն այժմ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, սարսափելի է, և մենք պետք է ամեն գնով խրախուսենք հրադադարի հաստատումը, բայց լուրերը, որ նախագահ Էրդողանը տեղակայել է 80.000-անոց թուրքական զորք Հայաստանի հետ սահմանին, սարսափազդու և մտահոգիչ են»,- գրել է նա՝ խնդրելով քաղաքական գործիչներին հորդորել Բրյուսելին, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին միջամտել, քանի դեռ ավելի մեծ թվով մարդկային կորուստներ չեն եղել:

Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին անդրադարձել է նաև դասական երաժշտության ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ՝ հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը: Նա ինստագրամյան իր էջում գրել է․ «Քեզ հետ եմ, Հայաստան»։ Գրառմանը կից Կիսինը հրապարակել է տեսանյութ, որտեղ կատարում է Կոմիտասի «Կռունկ»-ը։ Իտալացի ականավոր դիրիժոր և դաշնակահար Ֆաբիո Մաստրանջելոն էլ դատապարտում է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

Նա ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների ձեռքով, բացարձակ աններելի է»: Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն էլ իր հետևորդներին կոչ է արել աշխարհին տեղեկացնել կատարվող իրադարձությունների մասին և մասնակցել համազգային դրամահավաքին:

Տեսանյութ

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Քեզ հետ ենք, Հայաստան, Ադրբեջանի արածն աններելի է. աշխարհահռչակ ո՞ր աստղերն են սատարում մեր երկրին. տեսանյութ
error: Content is protected !!