Քանի ժամ է անհրաժեշտ քնել՝ կախված տարիքից, որպեսզի լինեք առողջ և առույգ ողջ օրվա ընթացքում

Ահա, թե քանի ժամ է անհրաժեշտ ձեզ քնել՝ կախված ձեր տարիքից: Սա անհրաժեշտ է իմանալ, քանի որ սրանից է կախված ձեր առողջությունը: Տարիներ շարունակ մեզ խորհուրդ են տվել քնել 8 ժամ: Սակայն վերջերս հետազոտողները եկել են եզրահանգման, որ պարտադրանքը կախարդական 8 ժամին հետևելու՝ միֆ է:

Սակայն, կարևոր բացահայտումներից մեկը կայանում է նրանում, որ որակն ավելի կարևոր է, քան քանակը, երբ մենք խոսում ենք քնի մասին: Անգամ եթե դուք քնում եք օրական 8 ժամ, դուք ձեզ կզգաք կոտրված, եթե 2 ժամ շարունակ շուռումուռ եք եկել անկողնում: Անկասկած, քնի որակը կախված է տվյալ մարդուց՝ նրա սպորտային սովորություններից, առողջական խնդիրներից, կյանքի ընդհանուր ապրելակերպից:

Ավելին, համաձայն Քնի Ազգային Ինստիտուտի՝ քնի պահանջվող քանակությունը կախված է մարդու տարիքից:

  • նորածիններ (0–3 ամսական) – (14–17 ժամ) օրական
  • մանկահասակներ(4–11 ամսական) – 12–15 ժամ
  • փոքրիկներ(1–2 տարեկան) – 11–14 ժամ
  • նախադպրոցականներ (3–5 տարեկան) – 10–13 ժամ
  • երեխաներ(6–12 տարեկան) – 9–12 ժամ
  • պատանիներ(13–17 տարեկան) – 8–10 ժամ
  • երիտասարդներ (18–25 տարեկան) – 7–9 ժամ
  • մեծահասակներ(26–64 տարեկան) – 7–9 ժամ
  • ծերեր (65+) – 7–8 ժամ

Նշաններ, որ դուք չեք քնում ըստ պահանջի. Դուք գլխապտույտ եք ունենում առավոտյան, Արթնանում եք գլխացավով, Վերջին ժամանակներս դուք քաշ եք հավաքել, Զգում եք, որ նվազել է ձեր աշխատանքի արդյունավետությունը, Դուք սպորտով զբաղվելու ուժ չունեք, Ոտքի վրա մնալու համար դուք խմում եք սուրճ կամ այլ էներգետիկ ըմպելիքներ:

Խորհուրդներ քնի որակը լավացնելու համար. Խստորեն հետևեք քնի ժամանակացույցին անգամ (ոչ աշխատանքային օրերին): Ամեն օր զբաղվեք սպորտով: Մի օգտագործեք կոֆեին պարունակող ըմպելիքներ ցերեկվա ժամը 3-ից հետո: Քնելուց առաջ ընդունեք տաք ցնցուղ: Քնելուց առաջ անջատեք բոլոր էլեկտրական միջոցները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Քանի ժամ է անհրաժեշտ քնել՝ կախված տարիքից, որպեսզի լինեք առողջ և առույգ ողջ օրվա ընթացքում
error: Content is protected !!