Տորթ «Էսկիմո»․պատրաստում եմ և տոներին, և հանգստյան օրերին․ ամենանուրբն է ու բերանում հալվող

Այս տորթը սիրում են բոլորը։ Համից չեք կշտանա, աներևակայելի համեղ, նուրբ ու ախորժելի տորթ «Էսկիմո»․ ամենապարզ բաղադրատոմսը։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ խմորի համար՝

  • 4 ձու,1 բաժակ շաքարավազ,
  • 10ճ․գ․ սառը ջուր,
  • 2 լիքը ճ․գ․ կակաո,
  • 1/2 թ․գ․ սոդա,
  • 1 բաժակ ալյուր,
  • 1թ․գ․ վանիլին

կրեմի համար․

  • 1 բաժակ շաքարավազ ,
  • 3 լիքը ճ․գ․ ալյուր ,
  • 2 ձու, վանիլին , 1 բաժակ գոլ կաթ ,
  • 250գ կարագ ,

ջնարակի համար․

  • 2ճ․գ․ շաքարավազ ,
  • 2ճ․գ․ կակաո ,
  • 2ճ․գ․ թթվասեր ,
  • 50գ կարագ


Պատրաստման եղանակը․ Առանձնացնել հավկիթների սպիտակուցներն ու դեղնուցները։ Սպիտակուցները լավ հարել, դնել մի կողմ։ 4 դեղնուցը միացնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝
մինչ սպիտակ զանգված կստացվի։ Հարած դեղնուցին ավելացնել սոդան, ջուրը, կակաոն, դանդաղ
խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը։


Մաս-մաս լցնել 1 բաժակ ալյուրը, վանիլինը։ Շատ խառնել պետք չէ։ Տապակին ձեթ քսել, լցնել խմորը և հարթեցնել։ Մի քանի անգամ խմորով տապակը խփել սեղանին, ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։

Կրեմ․կաթսայի մեջ խառնել 2 ձուն, շաքարավազը և 3ճ․գ․ ալյուրը, լավ հարել, ավելացնել գոլ կաթը և դնել թույլ կրակին։ Անդադար խառնելով՝ հասցնել եռման աստիճանի, հենց պղպջակներ հայտնվեն, եփել ևս 1 րոպե։ Հանել կրակից և թողնել, որ լիարժեք սառի։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տորթ «Էսկիմո»․պատրաստում եմ և տոներին, և հանգստյան օրերին․ ամենանուրբն է ու բերանում հալվող
error: Content is protected !!