Տնական պանիր 3 ժամում՝ ընդամենը 1 լիտր կաթից. ուղղակի հրաշալի բաղադրատոմս է

Անհավանական համեղ պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։

Բաղադրիչներ

  • 1 լիտր կաթ,
  • 1 ճաշի գդալ աղ,
  • 200-300 գրամ թթվասեր,
  • 3 ձու։

Պատրաստումը. Կաթը եռացրեք՝ մեջը աղ լցնելով։ Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։ Երբ կաթը արդեն եռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։ Երբ զանգվածը առանձնանա շիճուկից, անցկացրեք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։

Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին անցնի մաղի միջով։ Մի քանի ժամից կարելի է ուտել։ Եթե ավելացնեք մի փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։ Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր (օրինակ՝ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։

Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տնական պանիր 3 ժամում՝ ընդամենը 1 լիտր կաթից. ուղղակի հրաշալի բաղադրատոմս է
error: Content is protected !!