Տե՛ր, փարատիր քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր․ Փրկության աղոթք

Հայր մեր, որ երկնքում ես, ամենազոր Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից. ամեն:

Տեր, տես Քո ծառաների խոնարհությունը և թողություն տուր մեր կամա և ակամա, գիտակցաբար ու անգիտակցաբար կատարած բոլոր հանցանքներին: Քավություն շնորհիր Քո ժողովրդին և ամենքին մաքրիր Սուրբ Հոգուդ զորությամբ: Փրկիր մեզ թշ նամու բռնությունից և մեր կյանքն ամուր պահիր բանսար կուի չարահնար որո գայթների դեմ:
Խաղաղության հրեշտակին հանձնիր մեզ, Դու, որ նախքան մեր հայցելը, պատրաստում ես մեր պետքերը: Արժանացրու մեզ խոստովանությամբ ու ապաշխարությամբ դառնալ դեպի Քեզ` նախքան մեր վախ ճանը:
Սուրբ Հոգուդ ընդունելության տաճար դարձրու բոլորին, սուրբ առաքյալների հետ, և մեր անունները նրանց հետ միասին գրիր կյանքի գրքում:

Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ արքայութիւն Քո։ Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն այլ փրկեա զմեզ ի չարէ։ Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս Ամէն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տե՛ր, փարատիր քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր․ Փրկության աղոթք
error: Content is protected !!