Տանտերերը տարօրինակ ձայներ էին լսում տան պատի միջից.. ու երբ քանդեցին այն, ապշած մնացին իրենց տեսածից

meknabanir.com-ը գրում է. Տանտերերին անհանգստացնում էր արտասովոր աղմուկը, և ահա թե ինչ դուրս բերեցին պատից..


Այս տանը ժամանակ առ ժամանակ արտասովոր ձայներ էին լսվում։ Սկզբում տանտերերն ուշադրություն չէին դարձնում և աղմուկը գնալով ուժեղանում էր։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ այդ տանն էլի բնակիչներ կան։ Երբ կանչեցին մասնագետներ, նրանցից մեկը՝ Դեվիդը, ենթադրեց, որ տան պատի մեջ հավանաբար մեղուներ են բնակվում։

Այնուամենայնիվ տանտերերը որոշեցին ճշտել, թե ինչն է աղմուկի պատճառը։ Նույնիսկ մասնագետների մտքով չէր կարող անցնել, թե ինչի են ականատես լինելու։

Պարզվեց, որ մեղուների մի ողջ բանակ շրջափակման մեջ է վերցրել տունը և տան պատերի մեջ մեղուներ են բնակվում։ Դեվիդը մեկ անգամ չէ, որ գործ էր ունենում մեղուների հետ։ Բայց սա բացառիկ դեպք էր, նրանով, որ, Դեվիդի խոսքով մեղուներն այս պատերի մեջ բնակվել են շուրջ 50 տարի։ Նախ պետք էր գտնել թագուհուն և առանձնացնել նրան։ Դեվիդը նրան գտավ և տեղավորեց ապակե տարայի մեջ։ Բայց այն ինչ տեսավ, նրան ստիպեց զարմանքից քարանալ։ Առաջին իսկ հարվածից ոսկեգույն զանգվածը սկսեց հոսել դեպի ներքև։

Տանտերերն ապշած էին։ Կարծես հեքիաթային տուն լիներ, որի պատերից մեղր էր հոսում։ Դեվիդին պահանջվեց 5 ժամ մեղուներին զգուշորեն հեռացնելու համար։ Դեվիդը սիրում է իր աշխատանքը և աշխատանքի ընթացքում հաճախ են անակնկալներ լինում, բայց այս դեպքի մասին նա դեռ շատ կխոսի։

Նյութը հրապարակման պատրաստեց meknabanir.com-ը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տանտերերը տարօրինակ ձայներ էին լսում տան պատի միջից.. ու երբ քանդեցին այն, ապշած մնացին իրենց տեսածից
error: Content is protected !!