Տանը սա՞րդ եք նկատել: Ահա թե ինչ է դա նշանակում

Սարդերի մասին ժողովրդական ավանդույթները մարդկանց դիտարկումներն են, որոնք հնագույն ժամանակներից մինչ օրս փոխանցվում են հաջորդ սերունդներին:Շատ ժողովուրդների համար սարդերը ունեն միստիկական իմաստ: Դրանք օգտագործվում էին տարբեր թուրմեր պատրաստելու համար՝ կախարդական ծեսերով:

Ի՞նչ խորհուրդ ունի սարդերի հայտնվելը բնակարանում

Այսօր ներկայացնում ենք ժողովրդական ավանդույթներ և իմաստներ կապված սարդերին տանը գտնելու հետ:

  • Եթե տանը հայտնվել և ապրում են շատ սարդեր — հարստության և երջանկության նշան է:
  • Նկատել սարդերին տանը երեկոյան — եթե սարդը դուրս է գալիս իր թաքստոցից երեկոյան՝ լավ նշան է, իսկ եթե առավոտյան՝ հակառակը:
  • Անսպասելիորեն սարդ տեսնելը – շահույթ և եկամուտ: Փոքր սարդը փոքր շահույթ է, մեծը՝ մեծ շահույթ: Եթե սարդ տեսնելիս վախենաք՝ վատ նորություններ կլինեն:
  • Սարդին սատկացնելը– վատ նշան է, կարող է ի հայտ գալ հին հիվանդություն:
  • Եթե սարդոստայնը հյուսված է մուտքի դռան մոտ, ակնկալվում է շուտափույթ եկամուտ:
  • Եթե սարդին նկատում եք ջրով լի դույլի մեջ — նշանակում է, աշխատանքի կամ փողի հետ կապված խնդիրներ կլինեն: Որքան մեծ է սարդը, այնքան մեծ կլինեն ձեր խնդիրները:
  • Սարդը պատուհանի վրա է— լավ նշան է, պահեք երազանք, այն անպայման կիրականանա:
  • Սարդոստայն պատշգամբում, միջանցքում և հյուրասենյակում – հաճելի հյուրեր կունենաք:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տանը սա՞րդ եք նկատել: Ահա թե ինչ է դա նշանակում
error: Content is protected !!