Վահա՛ն ջան, փա՛ռք քեզ ու քաղաքը պահող տղերքին․ Ա․ Ասատրյանի հուզիչ գրառումը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը հայտնի է օգտատերերի շրջանում իր դիպուկ գրառումներով։ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հադրութի քաղաքապետի լուսանկարը և կից գրել․«Թշնամու նպատակը մեկն էր՝ ամեն գնով Հադրութի քաղաքապետարանի վրա դրոշ կախել, նկարել ու քաշվել, հետո անցնել տեղեկատվական պատերազմի ու բոլորին համոզել, թե Հադրութը իրենց տրամադրության տակ է:

Վահան Սավադյանը Հադրութի քաղաքապետն է, իր 23 ընկերների հետ կռվել է ահաբեկիչների դեմ, պահել է քաղաքապետարանի շենքը, թույլ չի տվել, որպեսզի թուրք հատուկ ջոկատայինները՝ 200 հոգի, մտնեն քաղաքապետարանի շենք:

Վահանին կարճ ժամանակ անց օգնության են հասել Արցախի հատուկ ջոկատայինները ու տղերքը միահամուռ ուժերով թշնամու ահաբեկիչներին շպրտել են քաղաքից դուրս:

Վահա՛ն ջան, փա՛ռք քեզ ու քաղաքը պահող տղերքին»:

Թշնամու նպատակը մեկն էր՝ ամեն գնով Հադրութի քաղաքապետարանի վրա դրոշ կախել, նկարել ու քաշվել, հետո անցնել տեղեկատվական…

Опубликовано Ashot Asatryan Суббота, 10 октября 2020 г.

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վահա՛ն ջան, փա՛ռք քեզ ու քաղաքը պահող տղերքին․ Ա․ Ասատրյանի հուզիչ գրառումը
error: Content is protected !!