Սիրելի՛ս, կներես, որ փախա հարսանիքից, սահմանն էր կանչում, մի նորություն էլ ունեմ․ հուզիչ նամակ առաջնագծից

Սեպտեմբերի քսանյոթի առավոտը նման աշնանային խաղաղ առավոտներին, Ադրբեջանը լայնածավալ հար ձա կում սկսեց Արցախի  ուղղությամբ ու արժանացավ հայկական բանակի հուժ կու հակահար վածին։ Ողջ հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձած ելավ թշ նա մու դեմ՝ պահպանելու հայրենի սուրբ

հողը։ Առաջնա գիծ մեկնեցին հազարավոր կամավորներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համացանցում հայտնված անչափ հուզիչ գրառում, որտեղ տղան, սիրելիին բացատրում է սեփական հարսանիքից «փախնելու» ու առաջ նագիծ մեկնելու դր դшպատճառների մասին։

«Բարև սիրելիս, ինչպե՞ս ես։ Հո նեղացա՞ծ չես։ Կարծում եմ, որ պետք է նեղացած չլինես, այլ հակառակը հպարտանաս իմ քայլով։ Ճիշտ է, ես շատ անակնկալ ձևով անհետացա, բայց չէի կարող քեզ ասել, որ մեկնում եմ առաջ նագիծ, որովհետև դու էլ լավ գիտես, որ ասեի մեկնում եմ, չէիր ընդունելու տվյալ որոշումը, հուզվելու էիր, լացելու, իսկ ես չեմ ցանկանում, որ դու լաց լինես ու ես հիմա էստեղ եմ, որ քեզ և մեր ապագա ընտանիքը պաշտ պանեմ։

Սիրելիս ես հասկանում եմ, որ ճիշտ չի «փախնել» սեփական հարսանիքից, բայց երբ սահ մանն է կանչում, երբ քո ընտանիքին վտ անգ է սպա ռնում ո՞նց չգնաս։ Սիրելիս քիչ մնաց, շատ քիչ, արդեն դրանք իրենց պшտ իժը ստացել են, մի փոքր էլ սպասի ու ես կվերադառնամ և էլ ավելի մեծ շուքով հարսանիք կնշենք։

Մի լուր էլ ունեմ սիրելիս, հիշում ես չէ, որ մենք որոշել էինք 3 երեխա ունենանք, այդ պայմանավորվածությունը փոփոխվում է պիտի հինգը ունենանք։ Միայն այդ ձև կկարողանանք հաղթել հա կառակորդին։ Շնորհակալ եմ ինձ հասկանալու և ինձանից չնեղանալու համար։ Սիրում եմ քեզ և անհամբեր սպասում մեր հանդիպմանը»։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սիրելի՛ս, կներես, որ փախա հարսանիքից, սահմանն էր կանչում, մի նորություն էլ ունեմ․ հուզիչ նամակ առաջնագծից
error: Content is protected !!