Ռուսաստանը հանեց նավերը, Բաքուն պարուրող ռա զմական կորը

Ռուսաստանը հայտարարել է Կասպիական նավատորմի զո րավարժության մասին՝ հայտնելով, որ դա տեղի է ունենում Հարավային ռա զմական օկրուգի օդու ժի հետ գործակցվածության մեխանիզմով: Դա հետաքրքիր ձևակերպում է, եթե նկատի առնենք այն, որ ՌԴ հարավային ռա զմական օկրուգի մեջ է նաև Հայաստանում ՌԴ ռա զմակայանը, իսկ այդ ռա զմակայանի մեջ է նաև այդ կարգավիճակն ունեցող «Էրեբունի» օդանավակայանը, որտեղ բազավորված են ռուսական ռա զմական կոր ծանիչ  ներ:

Ըստ այդմ, Կասպիական նավատորմի և ՌԴ հարավային ռա զմական օկրուգի օդու ժի գործակցված զո րա վարժությունն ու թի րախների խոցման գործողությունները առանձնահատուկ իմաստ են ստանում Արցախում հրահրված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պա տեր ազմի ֆոնին, հաշվի առնելով նաև, որ այդ պատերազմը այլ բան չէ, քան Ռուսաստանի համար կենսական ռեգիոն համարվող Կովկասում թուրքական ագ րեսիվ հավակնությունների պարտադրման փորձ:

Ներկայումս անկասկած ընթանում են քաղաքական ինտենսիվ քննարկումներ ամենատարբեր ձևաչափերով, այդ թվում, իհարկե, առանցքայինը՝ ռուս-թուրքական: Հատկանշական է, որ Կասպիական զո րավար ժությունը տեղի է ունենում Էրդողանի՝ Պուտինին զանգից և պա տերազմից ի վեր դրա 18-րդ օրը տեղի ունեցած առաջին խոսակցությունից հետո:

Ինչպիսի խոսակցություն է եղել, որ Ռուսաստանը երկու օր անց որոշում է ուժի ցուցադրություն անել Կասպիցից մինչև Հարավային ռա զմական օկրուգի օդու ժ Ադրբեջանը «պարուրող» բավականին մեծ կորով: Ի դեպ, այդ համատեքստում, թերևս, արժե հիշել նաև, որ ադրբեջանական պաշտոնական պրոպագանդան դեռևս 2016-ից հետո պարբերաբար անհանգստություն ու մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանը որոշում էր կայացրել Կասպիական տարբեր նավահանգիստներում «ցրված» իր նավատորմը բազավորել Կայսպիսկում կառուցվող նոր, մեծ և արդիական, հարվածային ավելի մեծ կարողություններով նավատորմային բազայում, դե ֆակտո մոտեցնելով այն Ապշերոնին:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ռուսաստանը հանեց նավերը, Բաքուն պարուրող ռա զմական կորը
error: Content is protected !!