ՌԴ-ն արձագանքել է Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական հրթիռային համալիրների մասին ասել է՝ դրանք «չեն պայ թել կամ պայ թել են միայն տասը տոկոսով»: Այսպես է Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ անցած աշնանը Ղարաբաղում պատ երազմի չորրորդ օրը հայկական բանակը կարող էր օգտագործել «Իսկանդերը»:

Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանին տված հարցազրույցում քն նադատել է հայ քաղաքական գործչի կարծիքը: Նա նշել է, որ այդ կերպ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում:

«Երբ մարդը ձգտում է անմեղ լինել, նա դա կկապի և «Իսկանդերներին», և մեղավորը հայ ժողովուրդն է, և զինվորականներն են մեղավոր: Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Մեր «Իսկանդերները» շատ բարձր ճշգրտության զենքեր են, դրանք արդեն իրենց դրսևորել են տարբեր վարժանքներում: Դա պարզապես բացարձակ սուտ է [Փաշինյանի խոսքերը] և նույնիսկ կասկածի ենթակա չէ: Իզուր չէ, որ Արևմուտքը հաճախ է խոսում այդ կարճ հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին: Սիրիայում դրանք օգտագործվել են շատ ճշգրիտ և բազմիցս: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ Փաշինյանի այս կարծիքի հետ»,-հայտարարել է Զավարզինը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ՌԴ-ն արձագանքել է Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությանը
error: Content is protected !!