Ջուր չի լինելու երկար ժամանակով. հայտնի են հասցեները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 15.00-ից մինչև մարտի 5-ը ժամը 7.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1.Երևանում՝ Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-ից-40, Քրիստափորի 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի,

Տիգրան Մեծի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր, Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության,

Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-ից-21, Բագրատունյաց 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզում` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ջուր չի լինելու երկար ժամանակով. հայտնի են հասցեները
error: Content is protected !!