Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում շուտափույթ հրադադարի հասնելու քայլերը

Կրեմլի ծառայությունը հայտնում է, որ Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակ ամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակ ամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռա զմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից բախումների մեջ ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելացվում է, որ Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունների հետ շփումների եւ շուտափույթ հր ադադարի հասնելու եւ ճգ նաժամը լից քաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս համակարգում իրականացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում շուտափույթ հրադադարի հասնելու քայլերը
error: Content is protected !!