Պինդ մնա, Արցախ, ես ուրախ եմ, որ քո մասին այդքան հոդված գրեցի․ ռուս լրագրողի հուզիչ գրառումը

Ռուս լրագրողներից Ռոտիսլավ Ժուռավլյովը օրեր շարունակ գտնվել է Ստեփանակերտում՝ աշխատելով բավականին վտա նգավոր եւ լարված պայմաններում: Նա Ստեփանակերտ է եկել ռուսական Եկատերինբուրգ քաղաքից: Իր հրապարակումներից մեկում լրագրողը։ Ստեփանակերտում տեղի ունեցողը բնորոշել է որպես ցեղաս պանության ակտ: Ռ. Ժուռավյլովը օրեր շարունակ հետաքրքիր ու օբյեկտիվ հոդվածներով, ռեպորտաժներով ներկայացրել է աշխարհին այն, ինչ տեսել է անձամբ արցախյան տարածաշրջանում: Նա արդեն հրաժեշտ է տվել

Արցախին՝ վերադառնալով հայրենիք: Լրագրողը հրաժեշտի ու ոգեպնդման խոսք է իր սոցհարթակում տեղադրել՝ զուգահեռ հրապարակելով իր լուսանկարը Արցախի դրոշի կողքին: Ժուռավյլովը գրել է, որ ինքն ուրախ է, որ այս ընթացքում գրել է տարբեր հոդվածներ Արցախի վերաբերյալ: Նա չի ափսոսում այն բոլոր դժվարությունների համար, որ ունեցել է այդ ընթացքում,

որ հնարավորություն է ունեցել քնել ընդամենը 4 ժամ, որից հեռո արթնացել է ռnւմ բերի պшյ թյnւնների ձայներից: Անկեղծորեն խոստովանելով, որ ինքը շատ վախեցել է՝ լրագրողը նշում է, որ իրեն օգնել է հայ ժողովրդի բարությունն ու էներգիան։

Շնորհակալություն հայտնելով՝ Ռ. Ժուռավլյովը հրապարակումը եզրափակել է «Հաղթելու ենք» հայտնի հեշթեգով:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պինդ մնա, Արցախ, ես ուրախ եմ, որ քո մասին այդքան հոդված գրեցի․ ռուս լրագրողի հուզիչ գրառումը
error: Content is protected !!