Պատրաստում ենք խինկալի՝ իսկական վրացական բաղադրատոմսով. անչափ հյութեղ և ախորժալի

Խինկալի պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր փորձելուց հետո կանգ առա այս մեկի վրա: Փորձեք և ինքներդ էլ կհամոզվեք։ Բաղադրիչներ՝ Լցոնը- 1 ձու, 1 մեծ գլուխ սոխ, 500 գ տավարի փափուկ միս, մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ, 70 գ սերուցքային կարագ, աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի: Պատրաստումը. Մաղած ալյուրին ավելացնել ձուն, աղը և մի քիչ ջուր, հունցել պինդ խմոր: Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:

Խմորը՝ 1 բաժակ տաք ջուր, 1 ձու, 3 բաժակ ալյուր, աղ, 1 ճ/գ բուսական յուղ:

Խմորի պատրաստումը. Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա ձեռքով: Պատրաստում ենք խինկալիները. Այնուհետև խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել: Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:

Եռացող թույլ աղաջրի մեջ գցել խինկալիներն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով: Կարևոր է. որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսկան յուղ լցրեք:

Բարի ախորժակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պատրաստում ենք խինկալի՝ իսկական վրացական բաղադրատոմսով. անչափ հյութեղ և ախորժալի
error: Content is protected !!