Պահպանեք այս անուշաբույր ու ախորժելի թխվածքի բաղադրատոմսը. պատրաստ է լինում ընդամենը 20 րոպեում

Գոյություն ունեն թխվածքների պատրաստման հազարավոր բաղադրատոմսեր, սակայն նախընտրելի են քիչ ժամանակ ու բաղադրիչներ պահանջող տարբերակները: Այսօր առաջարկում ենք թխվածքի պատրաստման հենց նման եղանակ:

Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

Պահպանեք այս անուշաբույր ու ախորժելի թխվածքի բաղադրատոմսը. պատրաստ է լինում ընդամենը 20 րոպեում: Անհրաժեշտ բաղադրիչներ. ալյուր՝ 150 գ խնձոր՝ 2 հատ կարագ՝ 100 գ ձու՝ 2 հատ շաքարավազ՝ 100 գ փխրեցուցիչ՝ 2 թ.գ. վանիլին՝ 2 գ

Պատրաստման եղանակ.Միացնել կարագն ու շաքարավազը: Ավելացնել ձուն, վանիլինը: Լավ խառնել: Մաքրել խնձորները, հանել կորիզների հատվածը: Կտր ատել խորանարդիկների, միացնել կարագով խառնուրդի հետ: Ցանկության դեպքում չամիչ ավելացնել:

Ալյուրն ու փխրեցուցիչը խառնել, մաղելով լցնել ստացված զանգվածի մեջ: Նորից խառնել: Խմորը լցնել ձեթով պատված տապակի մեջ: Զարդարել կտր ատած գետնանուշով: Թխել նախապես տաքացրած ջեռոցում, 180 ջերմաստիճանի ներքո՝ 20 րոպե: Թխվածքը կդառնա գեղեցիկ կարմիր: Ինչպես տեսնում եք, բաղադրատոմսը պարզից էլ պարզ է, այնպես որ կարող եք համարձակ անցնել պատրաստմանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պահպանեք այս անուշաբույր ու ախորժելի թխվածքի բաղադրատոմսը. պատրաստ է լինում ընդամենը 20 րոպեում
error: Content is protected !!